Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ապագա երեխայի սեռը

Ապագա երեխայի սեռը

Պարզվում է, որ ապագա երեխայի սեռը կարելի է ոչ միայն իմանալ, այլ նաեւ «պատվիրել»: Պարզապես բեղմնավորման ժամանակահատվածում պետք է զերծ մնալ որոշակի դիետաներից: Էքսետերի եւ Օքսֆորդի համալսարանի գիտնականները եկել են այն համոզման, որ բարձր կալորիականությամբ նախաճաշերը մեծացնում են տղա երեխա ունենալու հավանականությունը:

 

Նրանց կարծիքով՝ հենց դա է պատճառը, որ զարգացած երկրներում, որտեղ կանայք գերադասում են ցածր կալորիականությամբ սննդամթերք, ավելի շատ ծնվում են աղջիկներ, քան տղաներ: Այս ֆենոմենն ուսումնասիրվել է ձիերի, եղնիկների եւ մի քանի անողնաշարավորների մոտ: Գիտնականները նկատեցին, որ իգական պտուղները լինում են կիսատ, թերի սնվելուց:

 

Ավելի շուտ կատարված գիտական փորձարկումներից պարզ էր, որ կնոջ օրգանիզմի գլյուկոզայի մակարդակը, որը նպաստում է արական էմբրիոնների զարգացմանը, բարձրանում է նախաճաշից հետո: Եթե կինը նախաճաշը բաց է թողնում, ուրեմն գլյուկոզայի մակարդակն ընկնում է: Ամեն դեպքում գիտնականները խորհուրդ են տալիս քաղցած կամ թերսնված չմնալ` ապագա բալիկի սեռի վրա ազդեցություն ունենալու համար, քանի որ այն կարող է հետագայում բացասաբար անդրադառնալ հենց երեխայի առողջության վրա:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. mamapages.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

02.06.2013

Հարգելի Արմեն Առուստամյան, բնականաբար, մենք չենք կարող փաստեր բերել իսկության հարցում, բայց նաև չենք կարող հակառակ փաստերը բերել։ Բազմիցս գրում են դրա մասին, ինչպես գրում են ոչ ապացուցողական հիմքի վրա շատ այլ խորհուրդներ ու բուժիչ մեթոդներ, որոնց միանշանակ հերքելը կամ ընդունելը դառնում է անհատական խնդիր։ Նյութը փոխառնված է, ունի բազմաթիվ հայտնի ռուսական կայքերում աղբյուրներ, որոնք, իհարկե, նույնպես ծանրակշիռ ապացույցներ չեն կարող համարվել։ 

Armen Arustamyan

02.06.2013

Այս հոդվածն իր մեջ սուտ տեղեկություն է պարունակում և հեռու է "գիտական" կոչվելուց, խնդրում եմ ջնջեք այն մարդկանց մեջ դիզինֆորմացիա տարածելուց խուսափելու համար

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ